Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտահոգ է Աֆղանստանում իշխանության զավթման հնարավոր փորձերից. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝  ԱՄՆ-ը մտահոգ է Աֆղանստանում իշխանության զավթման հնարավոր փորձերից՝ կապված նախագահական ընտրություններից հետո ի հայտ եկած տարակարծությունների հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Նա սպառնացել է, որ եթե Աֆղանստանում տեղի ունենա նման բան, ապա իրենք կդադարեցնեն օգնությունը Քաբուլին. «Ապօրինի մեթոդներով իշխանության զավթման յուրաքանչյուր գործողություն Աֆղանստանին կզրկի ֆինանսների ու անվտանգության ոլորտներում ԱՄՆ-ի ու միջազգային հանրության օգնությունից»:

Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար անընդունելի են «զուգահեռ կառավարության» ձևավորման ակնարկները, և որ ԱՄՆ-ը պահանջում է լիակատար ու մանրակրկիտ հետաքննել ընտրությունների ժամանակ կատարված խախտումների մասին բոլոր մեղադրանքերը:

Քերիի խոսքերով՝ որևէ արդարացում չկա բռնություններին, կամ դրանք կիրառելու մասին սպառնալիքներին: Սրանից առաջ Աֆղանստանում հայտարարվել էին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, որոնց համաձայն, հաղթել է ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս