Ամենահայտնի չեչեն «օրենքով գողը» Թաիլանդում հարձակման է ենթարկվել
Ինչպես գրում է Прайм крайм գործակալությունը, ամենից հայտնի չեչեն «օրենքով գողը» համարվող Հուսեյն Ահմադովը (Հուսեյն Սլեպոյ) հուլիսի 6-ին Թաիլանդում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Ի դեպ, նույն օրը լրացել էր նրա 48-ամյակը։ Գործակալության տեղեկություններով՝ սկզբում ետեևից հարվածել են Ահմադովի գլխին, և սկսել են ծեծել նրան գիտակցությունը կորցրած վիճակում։
Հուսեյնը, ըստ երևույթին, շատ լավ հասկանում է տեղի ունեցածի պատճառը։ Ասում են, որ դա կապված է մեկ այլ քրեական հեղինակության՝ Կոստիլի հետ, որի նկատմամբ վերջերս ոչ այնքան հաճելի որոշում էր ընդունվել։ Ըստ Прайм крайм-ի, Կոստիլը նման կերպ է արձագանքել իր նախկին ընկերոջ կողմից դավաճանությունը, ով ամենայն հավանականությամբ մասնակից է եղել իր դեմ նախապատրաստվող դավադրությանը։
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում