Բաժիններ՝

Կիմ Չեն Ինը ղեկավարել է «հակառակորդի կղզին» գրավելուն միտված զորավարժություններ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը ղեկավարել է երկրի հարավ-արևմուտքում անցկացված զորավարժությունները, որոնց մասնակցել են ցամաքային, ռազմածովային ու ռազմաօդային զորքերը: 

Զորավարժությունների ժամանակ փորձարկվել է հակառակորդի կղզու գրավումը: Զորավարժություններում ներգրավվել են դեսանտայիններ, տարբեր տրամաչափի հրետանի, ռազմանավեր, այդ թվում նաև սուզանավեր, կործանիչներ, ռմբակոծիչներ ու տրանսպորտային ինքնաթիռներ:

Կիմ Չեն Ինը շնորհավորել է զինվորներին ու սպաներին, որոնց հաջողվել է օպերատիվ վերահսկողություն հաստատել կղզու վրա: Նա հրաման է տվել կատարելագործելու զինծառայողների մարտական պատրաստության մեթոդներն ու բովանդակությունը` ժամանակակից պատերազմի պահանջներին համապատասխան:

Կիմ Չեն Ինը նաև կարգադրել է ապագայում նման վարժանքներն անցկացնել կանոնավոր հենքով և ուշադիր հետևել հակառակորդի գործողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս