Մահացել է ուկրաինական ուղղափառ եկեղեցու ղեկավարը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` մահացել է ուկրաինական ուղղափառ եկեղեցու ղեկավար, միտրոպոլիտ Վլադիմիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միտրոպոլիտի քարտուղար Ալեքսանդր Դրաբինկոն:
Հուլիսի 4-ին 78-ամյա Վլադիմիրի մոտ տեղի է ունեցել ներքին արյունահոսություն: 2014 թվականի մայիսին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից միտրոպոլիտ Վլադիմիրին ճնշելու կապակցությամբ:
Իրավապահների տվյալներով` պետության ղեկավարը փորձել է հասնել Վլադիմիրի հրաժարականին: Փետրվարին հայտնի էր դարձել, որ վատթարացել է միտրոպոլիտի առողջությունը, և նա այլևս ի վիճակի չէ կատարել իր գործառույթները: Դրա հետ կապված` Սինոդը նրա տեղապահ էր նշանակել միտրոպոլիտ Օնուֆրիին:
Միտրոպոլիտ Վլադիմիր (Վիկտոր Սաբոդան) ուկրաինական եկեղեցին գլխավորում էր 1992 թվականի մայիսից: