Բաժիններ՝

Պորոշենկոն կարգադրել է Ուկրաինայի պետական դրոշը բարձրացնել Սլավյանսկի քաղխորհրդի շենքի վրա

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զինվորականներին կարգադրել է Ուկրաինայի պետական դրոշը բարձրացնել Սլավյանսկի (Դոնեցկի մարզ) քաղխորհրդի շենքի վրա: Այս մասին այսօր հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:

Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն Պորոշենկոյին զեկուցել է, որ անցած գիշեր Սլավյանսկից ճեղքման փորձ է ձեռնարկել զինյալների խումբը, որն ընկել է ուկրաինացի զինվորականների ականանետային կրակի ներքո:

Ներկա դրությամբ Սլավյանսկում աշխատում է զինված ուժերի ու Ազգային գվարդիայի հետախուզությունը: Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել էր Սլավյանսկի զգալի մասի ազատագրման մասին: Զինյալները Սլավյանսկից հեռացել են Կրամատորսկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031