Բաժիններ՝

Femen-ի ակտիվիստուհիները բողոքի ակցիա են անցկացրել Շվեդիայի վարչապետի ելույթի ժամանակ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Femen միջազգային ֆեմինիստական կազմակերպության ակտիվիստուհիները երեկ բողոք են հայտնել շվեդական Գոթլանդ կղզում օգտակար հանածոներ արդյունահանելու մասին որոշման կապակցությամբ:

Femen-ի 4 ակտիվիստուհի բողոքի ակցիա են կազմակերպել Շվեդիայի վարչապետ Ֆրեդիկ Ռեյնֆելդտի ելույթի ժամանակ: Նրանք հանել են իրենց կրծկալներն ու հնչեցրել տարբեր կարգախոսներ: Դրանով իսկ նրանք իրենց բողոքն են հայտնել ոչ վաղ անցյալում Շվեդիայի կառավարության կայացրած որոշման կապակցությամբ:

Բողոքի ակցիան ունեցել է իր ավանդական վախճանը. ոստիկանները ձերբակալել են ակտիվիստուհիներին, իսկ քաղաքական գործիչը հանգիստ շարունակել է իր ելույթը: Ընդգծվում է, որ ակտիվիստուհիները Շվեդիայի, Ֆրանսիայից ու Իսպանիայի քաղաքացիներ են, որոնց մարմիններին գրված է եղել «Լոբբիստնե՛ր, հեռացե՛ք ձեր տները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031