ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի ուժեղ գործընկերություն. Մորնինգսթար

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ԱՄՆ-ում նշում են անկախության 238-ամյակը: Դրա հետ կապված՝ երեկ հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել Բաքվում Ադրբեջանի դեսպանատանը:

Մորնինգսթարի խոսքերով՝ շատերը սխալվել են՝ կանխատեսելով, թե ԱՄՆ-ում կարճ կտևի դեմոկրատական պրակտիկայի ժամկետը: Իր ելույթում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ չնայած ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում առկա վերելքներին ու վայրէջքներին՝ երկու երկրների միջև գոյություն ունի ուժեղ գործընկերություն:

Մորնինգսթարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 20 տարի է, ինչ աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը, շարունակում է համատեղ աշխատել նրա հետ և միասին հասել են մեծ հաջողությունների:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ շնորհավորական նամակ էր հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կապված Անկախության օրվա հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031