Բաժիններ՝

Սաակաշվիլին կարծում է, որ Վրաստանի նոր իշխանությունների համար վատ կանդրադառնա Ուգուլավայի ձերբակալումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում հանդիպել է «Ազգային միասնական շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ Սաակաշվիլին մեկնաբանել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ձերբակալման փաստը և հանդարտության կոչ է արել իր կուսակիցներին.

«Դուք գիտեք, որ այստեղ պլանավորված էր քաղաքական առաջնորդների հետ Գիգի Ուգուլավայի հետ հանդիպում: Երեկ այստեղ մեզ հետ էր նաև Կիևի նոր քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նաև պլանավորված էր Քիշնևում տեղական ինքնակառավարման կոնգրես, և Ուգուլավային այնտեղ թույլ չտվեցին նախ մեկ, ապա մյուս պատճառով»:

Սաակաշվիլու խոսքերով՝ այդ ամենը կանցնի և անպայմանորեն վատ կանդրադառնա նրանց համար, ովքեր անում են դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031