Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ռազմանավերը մուտք են գործել Սև ծով. աղբյուր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 4 ռազմանավից բաղկացած ՆԱՏՕ-ի նավախումբը (SNMCMG-2) անցել է Սևծովյան նեղուցներով և մուտք է գործել Սև ծով: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա ռազմա-դիվանագիտական աղյուրը:

Նրա խոսքերով՝ SNMCMG-2-ի ֆլագմանը Aviere հրթիռակիր ֆրեգատն է, նավախմբի կազմում են ընդգրկված նաև Rimini տրալչիկը (այս երկու նավերն էլ ներկայացնում են Իտալիայի ռազմածովաին ուժերը), հունական Machitis կորվետը և թուրքական Akcay տրալչիկը:

Աղբյուրը հավելել է, որ ՆԱՏՕ-ի ռազմանավերն առաջ են շարժվում Բուլղարիայի Բուրգաս նավահանգստի ուղղությամբ, ուր պլանավորված է Բուլղարիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ անցկացնել «Բրիզ» պայմանական անվանմամբ զորավարժություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս