Էրդողանի նախագահ ընտրվելու դեպքում իշխող կուսակցությունը կարող է գլխավորել 6 թեկնածուներից մեկը
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ եթե վարչապետ Ռեջեփ Էրդողանն ընտրվի Թուրքիայի նախագահ, ապա իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կսկսի նոր ժամանակաշրջան, քանի որ Էրդողանը նաև ԱԶԿ-ի նախագահն է:
Էրդողանն օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով ընտրվելու դեպքում ԱԶԿ-ի նախագահի պաշտոնում կարող է մնալ մինչև օգոստոսի 28-ը, երբ կսպառվի երկրի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետը:
Թուրքական օրենսդրության համաձայն, նախագահ ընտրվելու դեպքում Էրդողանը չի կարող մնալ ԱԶԿ-ի նախագահի պաշտոնում, որում նրա հնարավոր փոխարինողների թվում շոշափվում է 6 անուն. Աբդուլլահ Գյուլ, Ահմեթ Դավութօղլու, Բինալի Յըլդըրըմ, Մեհմեթ Ալի Շահին, Բյուլենթ Արընչ, Բեշիր Աթալայ: