Բաժիններ՝

Մուրսիի կրտսեր որդուն ազատազրկման են դատապարտել թմրանյութեր պահելու և օգտագործելու համար

MENA (Middle East News Agency) լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կրտսեր որդի, 20-ամյա Աբդուլլահ Մուրսիին երեկ դատապարտել են մեկ տարվա ազատազրկման՝ թմրանյութեր պահելու և օգտագործելու համար:

Ոստիկանությունն այս տարվա մարտին Կահիրեի արևելյան ծայրամասում ձերբակալել էր Աբդուլլահին ու նրա ընկերոջը՝ կասկածելով հաշիշ օգտագործելու մեջ: Մուրսիի կրտսեր որդու ընկերը, որին ձերբակալել էին նրա հետ միասին, նույնպես դատապարտվել է մինչև մեկ տարվա ազատազրկման:

Նախկին նախագահի ընտանիքի անդամների կարծիքով՝ Աբդուլլահն անմեղ է: Նրանք կարծում են, որ ներկայիս իշխանություններն այդ կերպ փորձում են մթագնել իրենց ընտանիքին, իսկ դատարանի տվյալ որոշումը հանդիսանում է իսլամիստներին վարկաբեկելու կամպանիայի մի մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031