ԱՄՆ-ի հայկական ֆորումի պատասխանը ԱԳՆ խոսնակին
«ԱՀՖ զարմանքով ընթերցեցինք ՀՀ ԱԳՆ նախարար Էդիկ Նալբանդյանի բարձրախոսը հանդիսացող մամուլի խոսնակի տարօրինակ և ոչ գրագետ պատասխանները` կապված մեր կողմից նախաձեռնած ստորագրահավաքի առիթով: Այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել Է. Նալբանդյանին, որ ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված նամակը հաստատող ստորագրահավաք կազմակերպելու համար բավարար է ցանկացած նախաձեռնող խմբի կողմից այդ գործընթացի սկսումը:
Նշենք, որ հերյուրանքները` կապված Ամերիկայի Հայկական Ֆորումի գրանցված լինելու հետ, քանի որ Միացյալ Նահանգները ազատ երկիր է, որտեղ հարգված են մարդկանց տարրական իրավունքները, հետևաբար հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների մասին տեղեկացան համար չկա անհրաժեշտություն հատուկ կարգավիճակ ունենալ:
Ավելացնենք, որ Միացյալ Նահանգներում նախարարի կողմից լրատվության մեջ հանցագործության լայնամասշտաբ քննարկումը հիմք կհանդիսանար պետական պաշտոնյայի դեմ դատական գործընթաց սկսելուն, իսկ հանցագործության պարտակման փորձը կդիտվեր որպես կատարվածի մեխսակցության ակտ: Այնպես որ հարգելի արտգործնախարար, Ձեզ զգուշացնում ենք, որ նախկին վարչապետի հանցագործությունները իրավական հաստատում ստանալու դեպքում Դուք պատասխան եք տալու ձեր «անտեղյակության» համար:
Կարծում ենք, որ ՀՀ շահերից բխում է աղմկահարույց սկանդալների մեջ թաթախված նախկին վարչապետի կողմից տնտեսական հանցագործությունների բացահայտումը մինչ նրա դիվանագիտական աստիճան` դիվանագիտական անձեռնամխելիություն տալը պատկերացնում ենք, թե ինչ խոցելի կլինի հայկական դիվանագիտական ապարատը, երբ դիվանագիական կարգավիճակ կրի նման վարկաբեկված անձը:
Որպես ի գիտություն` հայտնում ենք, որ անկախ հետագա զարգացումներից մենք մեր պայքարը դարձնելու ենք շարունակական` հիմնված ամերիկյան ժողովրդավարության և օրենքների անվերապահ կիրառման ավանդույթների վրա»:
ԱՄՆ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ