Կարասինն ու Աբաշիձեն քննարկել են Պրահայի հանդիպման հարցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարաչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Զուրաբ Աբաշիձեի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են առաջիկա օրերին (հուլիսի 7-ին) Պրահայում կայանալիք խորհրդատվական հանդիպման նախապատրաստման հարցը, որին մասնակցելու են երկու երկրների տնտեսական գերատեսչությունների փորձագետները:

Նրանք քննարկելու են ռուս-վրացական առևրա-տնտեսական կապերի հեռանկարները՝ հաշվի առնելով այն, որ Վրաստանը հունիսի 27-ին ԵՄ-ի հետ ստորագրել է Ասոցացման համաձայնագիր:

ՌԴ ԱԳՆ-ն անխուսափելի է համարում, որ այդ իրադարձությունն ազդելու է տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների վրա, ինչի համար էլ անհրաժեշտ է վերլուծել դրա հետ կապված նոր գործոնները:

Ինչ վերաբերում է Կարասինի ու Աբաշիձեի հերթական հանդիխմանը, ապա այն պլանավորված է հուլիսի 9-ին, Պրահայում և կանցկացվի սովորական ձևաչափով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031