Բաժիններ՝

Պորոշենկոն ներկայացրել է հրադադարի ռեժիմի վերականգնման համար իր պայմանները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրված Մարտին Շուլցի հետ, որի ժամանակ քննարկել է երկրի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Պորոշենկոյի մամլո ծառայությունը:

Նրա հաղորդմամբ՝ Պորոշենկոն հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Շուլցին՝ վերընտրման կապակցությամբ: Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունը կդադարեցնի որոշակի պայմանների դեպքում:

Պորոշենկոն մանրամասնել է, որ պատրաստ է վերականգնել հրադադարի ռեժիմը, եթե ձեռք բերվի ուժ կիրառելուց երկկողմ հրաժարում, սահմանային վերահսկողության վերականգնում՝ ԵԱՀԿ-ի դիտարկման ուղեկցությամբ և բոլոր պատանդների ազատ արձակում:

Պորոշենկոն ընդգծել է, որ հույսեր է կապում Շուլցի աջակցության հետ՝ կապված Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև հարաբերությունները համակարգելու հետ՝ մասնավորապես Ուկրաինայի կողմից ԵՄ-ին անդամակցելու հեռանկար ստանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031