ԿՀՎ-ն Ադրբեջանի կառավարության մասին տեղեկատվություն է հավաքում ամերիկյան ընկերությունների միջոցով. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել, որի համաձայն, ԿՀՎ-ին թույլատրվել է հետախուզական տեղեկատվություն հավաքել Ադրբեջանի կառավարության մասին: «Հույժ գաղտնի» այդ փաստաթուղթը ստորագրվել է 2010 թվականին:
Փաստաթղթում նշված է, որ «Արտաքին հետախուզական գործունեության մասին» օրենքի հիման վրա ԿՀՎ-ին թույլատրվել է տեղեկատվություն հավաքել աշխարհի 193 երկրի կառավարությունների մասին՝ ներառյալ նաև Ադրբեջանը: Փաստաթղթի համաձայն, ԿՀՎ-ին թույլատրվել է Ադրբեջանի կառավարության մասին տեղեկատվություն հավաքել այդ երկրում գործող ամերիկյան ընկերությունների միջոցով:
Փաստաթուղթն ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին լիազորում է գաղտնի տեղեկատվություն հավաքել նաև միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում նաև Համաշխարհային բանկի, ԵՄ-ի, Աֆրիկյան միության, Ասիական զարգացման բանկի և այլնի մասին: