Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտն իր անհամաձայնությունն է հայտնել ՌԴ-ում ուկրաինացի փախստականների թվի մասին ՄԱԿ-ի տվյալներին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը մեկնաբանել է ՄԱԿ-ի հրապարակած տվյալները, համաձայն որոնց, վերջին շրջանում Ռուսաստանի սահմանը հատել է 110.000 ուկրաինացի փախստական:

Հարֆը չի բացառել, որ տվյալ անձինք սահմանը հատել են իրենց տատիկներին տեսակցելու համար. «ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի վարչության հայտարարության մեջ նշված չէ, որ 110.000 փախստական Ուկրաինայից է ժամանել Ռուսաստան:

Այնտեղ խոսք է գնում ինչ-որ ժամանակ սահմանը հատած մարդկանց մասին: Նրանք կարող էին այցելել իրենց տատիկներին և հետ վերադառնալ: Իրականում միայն 9600 մարդ է ապաստան խնդրել Ռուսաստանում»:

Հարֆի խոսքերով՝ Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունը վերսկսելու մասին նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշմանը:

Հարֆը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շարունակում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա վերջ դնի անջատողականներին աջակցելուն և նրանց զենք մատակարարելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս