ԿԺԴՀ-ը վերստին հրթիռներ է արձակել իր արևելյան ծովափից
Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել իր արևելյան ծովափից: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի շտաբների պետերի Միացյալ կոմիտեն:
Հրթիռներն արձակվել են այսօր, տեղական ժամանակով ժամը 06.50-ին ու 08.00-ին, Վոնսան քաղաքի շրջանից: Երկու հրթիռներն էլ, անցնելով 180 կիլոմետր, ընկել են միջազգային ջրերում: Ենթադրվում է, որ արձակված հրթիռների տրամաչափը կազմել է 300 միլիմետր:
Այսօրվա փորձարկումը վերջին մեկ շաբաթվա ընթացքում թվով երրորդն էր: Հունիսի 26-ին ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել էր փոքր հեռահարության երեք հրթիռ, իսկ հունիսի 29-ին՝ ևս երկու հրթիռ: Դրա հետ կապված՝ Ճապոնիան բողոք էր հայտնել Փհենյանին: