Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իրաքին կոչ է արել շուտափույթ ձևավորել նոր կառավարություն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իրաքին կոչ է անում շուտափույթ ձևավորել նոր կառավարություն: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Նա կարևորել է Իրաքում հնարավորինս արագ նոր կառավարության ձևավորումը և իրաքցի քաղաքական գործիչներին կոչ է արել գործել անհապաղ, քանի որ դա է պահանջում ստեղծված իրավիճակը: Հարֆի խոսքերով՝ ժամանակն աշխատում է Իրաքի դեմ:

Սակայն Իրաքի նորընտիր խորհրդարանի պատգամավորները երեկ չեն կարողացել ընտրել իրենց նախագահին՝ կապված քվորումի բացակայության հետ: Ակնկալվում է, որ Իրաքի խորհրդարանի նոր նիստը կանցկացվի հուլիսի 8-ին:

Ապրիլի վերջին Իրաքում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Նուրի ալ-Մալիքիի դաշինքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031