Բաժիններ՝

Սարկոզիին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախկին նախագահին մեղադրանք է ներկայացվել «ազդեցության առևտրի» մասին հոդվածով: Սարկոզիին կասկածում են, որ նա օգտագործել է իր կապերը՝ սկանդալային «Բետանկուրի գործի» մասին փակ տեղեկատվություն ստանալու համար:

Նմանատիպ մեղադրանք է ներկայացված նաև Սարկոզիի անձնական փաստաբան Թիերի Էրզոգ նկատմամբ: Քննիչների կարծիքով՝ հենց նա է եղել գլխավոր կապող օղակի դերում: Եթե Սարկոզիին մեղավոր ճանաչեն տվյալ հոդվածով, ապա նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և խոշոր չափի տուգանք:

Սակայն իրավիճակին ծանոթ աղբյուրները չեն բացառում, որ Սարկոզիին կարդարացնեն ծանրակշիռ ապացույցների բացակայության պատճառով: Սարկոզիին ձերբակալել են երեկ, ինչն աննախադեպ իրադարձություն է Ֆրանսիայի ժամանակակից պատմության մեջ: Սարկոզիի հարցաքննությունը տևել է 15 ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս