
Սեյրան Օհանյան. Իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմաններին միշտ է լարված. ilur.am

Իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմաններին միշտ է լարված: Պարբերաբար միայն ավելանում կամ նվազում է կրակոցների քանակը, ըստ ilur.am-ի, այսօր լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Վերջին ժամանակներս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, ինչն անձամբ ես հակված եմ բացատրելու Ադրբեջանում ներքաղաքական կամ այլ հանգամանքներով: Բոլորովին վերջերս նրանք տոնում էին իրենց բանակի օրը, ինչով էլ մենք պայմանավորում ենք ադրբեջանցի դիպուկահարների, նույնիսկ նռնակաձիգների գործունեության աշխուժացումը: Մեր դիրքապահների կողմից իրավիճակի գնահատման արդյունքում ագրեսիայի բոլոր այդ դրսևորումներն արժանի պատասխան են ստացել»,- նշել է նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում