
ԵՄ-ի նախագահությունը վեց ամսով ստանձնել է Իտալիան

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ հուլիսի 1-ին ԵՄ-ում նախագահելը ռոտացիոն կարգով Հունաստանից անցել է Իտալիային, որի նախարարները մինչև ընթացիկ տարեվերջ կղեկավարեն ԵՄ-ի բոլոր խորհուրդների աշխատանքը: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
Նրա խոսքերով՝ Իտալիան մտադիր է օգտվել ԵՄ-ում նախագահելու իրավունք ստանալուց, որպեսզի ԵՄ-ը մոբիլիզացնի երիտասարդության շրջանում զանգվածային գործազրկության, փախստականների զանգվածային ներհոսքի խնդիրների լուծման և ազգային բյուջետների առողջացմանն ուղղված կոշտ միջոցների թուլացման համար:
Փորձագետները կարծում են, որ Հռոմն իսկական հեղաշրջում է պատրաստում ԵՄ-ում: 2014 թվականի առաջին վեց ամիսներին ԵՄ-ում նախագահի պաշտոնը ստանձնել է Հունաստանը: