
Մարտին Շուլցը վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սոցիալիստների եվրախորհրդարանական խմբակցության առաջնորդ, գերմանացի Մարտին Շուլցը վերստին դարձել է Եվրախորհրդարանի նախագահ: Նրա թեկնածությունը ձայների մեծամասնությամբ հաստատվել է Ստրաստբուրգում Եվրախորհրդարանի առաջին նստաշրջանում:
Քվեարկությունը կրել է ձևական բնույթ, քանի որ ավելի վաղ Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), սոցիալիստներն ու լիբերալները պայմանավորվել են խորհրդարանական խմբակցության ստեղծման մասին:
ԵԺԿ-ը լիբերալներն իրենց թեկնածուներին չեն առաջադրել նախագահի ընտրություններում: Արդյունքում Շուլցի օգտին արտահայտվել է 751 պատգամավորից 412-ը: Շուլցը Եվրախորհրդարանը կգլխավորի առաջիկա 2.5 տարվա ընթացքում: