Մարգվելաշվիլին Լեհաստանի նախագահին հրավիրել է Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ, որի ժամանակ նրան հրավիրել է Վրաստան: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Մարգվելաշվիլին ու Կոմորովսկին քննարկել են միջազգային ֆորումների ձևաչափով հանդիպելու հնարավորությունները: Հեռախոսազրույցի ժամանակ Կոմորովսկին շնորհավորել է Մարգվելաշվիլուն՝ կապված ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031