Բաժիններ՝

Թուրքիայի Գլխավոր շտաբը տվյալներ է հրապարակել զինված ուժերի թվակազմի վերաբերյալ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբն այսօր հրապարակել է Թուրքիայի զինված ուժերի թվակազմի մասին տվյալներ: Դրանց համաձայն, Թուրքիայի զինված ուժերը ներկա դրությամբ ունեն 675.329 զինծառայող:

Թուրքիայի զինված ուժերում գեներալների ու ծովակալների թիվը կազմում է 341 մարդ, որոնցից 309-ը բաժին են ընկնում ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերին, 31-ը՝ Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությանը, իսկ 1-ը՝ Առափնյա պաշտպանության հրամանատարությանը:

Թուրքիայի զինված ուժերում ծառայում է 38.921 սպա և 95.138 ենթասպա: Ռազմական անձնակազմի թիվը կազմում է 622.142 զինծառայող, իսկ քաղաքացիական ծառայողների թիվը՝ 53.187 մարդ: Ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում ծառայում է 478.877 զինծառայող, Ժանդարմերիայում՝ 191.046 մարդ, Առափնյա անվտանգության ուժերում՝ 5406 զինառայող, ընդհանուր՝ 675.329 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս