
Ակտիվիստներին խաբում են. նիստերի դահլիճում մեծ թվով ազատ տեղեր կան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճից վերադարձած ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը հայտնեց, որ իրենց ստել են, քանի որ նիստերի դահլիճում կա 50 հոգու տեղ։
Նշենք, որ ՀԾԿՀ-ի դիմաց հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիսիտները ցանկանում էին 10 հոգանոց պատվիրակություն կազմել և ներկա գտնվել նիստին, սակայն նրանց պատասխանել էին, որ կարող են գալ ընդամենը 2 հոգի։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում ակտիվիստն ասաց, որ ինքը նիստերի դահլիճում հաշվել է 12 նստատեղ։ Օսիպյանի դիտարկումը՝ թե նոր ասում էիք, որ 50 տեղ կա, վրդովեցրեց Շուշանյանին, ով պատասխանեց՝ 50 հոգու տեղ կա և 12 նստատեղ։
Լարվածությունը ՀԿԾՀ շենքի դիմաց պահպանվում է։
ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ