Բաժիններ՝

Ընդհարում ոստիկանների և ակտիվիստների միջև

Ինչպես տեղեկացրել էինք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջարկել էին դիմել հանձնաժողովին և ներկայացնել 10 հոգանոց ցուցակ, որպեսզի այդ 10 հոգին կարողանան մասնակցել նիստին։ Օսիպյանը համաձայնել էր, և հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո փոխանցել, որ նրանք խնդրել են մի քիչ համբերել, որպեսզի նրանք որոշում կայացնեն և տեղեկացնեն։ 

Քիչ առաջ Վալերի Օսիպյանը վերադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճից և տեղեկացրեց, որ ակտիվիստներից երկու հոգի կարող են բարձրանալ դահլիճ և մասնակցել նիստին։ Ակտիվիստները սկզբում ընդդիմացան և ասացին, որ նրանք 10 հոգուց պակաս չեն բարձրանան իստերի դահլիճ։ Սակայն ի վերջո որոշեցին, որ երկու ներկայացուցիչ կուղարկեն ՀԾԿՀ  նիստերի դահլիճ։

Տեղեկացնենք նաև, որ քիչ առաջ ակտիվիստները փորձեցին փակել Սարյան փողոցը, սակայն ոստիկանները և կարմիր բերետավորները թույլ չտվեցին։ Արդյունքում տեղի ունեցան ընդհարումներ ոստիկանների և ակտիվիստների միջև։

ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս