Բաժիններ՝

Զինյալները հայտարարել են Դոնեցկի մարզում ինքնաթիռ կործանելու մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի մարզում գործող զինյալներն այսօր առավոտյան ինքնաթիռ են կործանել: Այս մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) ջոկատների ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ առավոտյան հրետանային հարվածներ են հասցվել իրենց դիրքերին, ինչպես նաև վրա են հասել ինքնաթիռները, որոնք սկսել են հրթիռային հարվածներ հասցնել: Նա ընդգծել է, որ իրենց հաջողվել է զենիթային գնդացիրի օգնությամբ վայր գցել այդ ինքնաթիռներից մեկին:

Չի հաղորդվում, թե ինչ տիպի ինքնաթիռ է կործնավել: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի երկարաձգել երեկ սպառված հրադադարի ռեժիմի ժամկետը և որոշել է վերսկսել հակաահաբեկչական գործողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031