Բաժիններ՝

Ակտիվիստները որպես բանախոս ուղարկել են Օսիպյանին

Ինչպես հայտնի է, այսօր մեկնարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է որոշում կայացվի էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։ ՀԾԿՀ շենքի մոտ հավաքվել են ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և մեծ թվով ոստիկաններ։

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իջավ ակցիայի մասնակիցների մոտ և  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հիշեցրեց, որ վերջինս պարտավոր է պահպանել օրենքը և առաջին հերթին քաղաքացիների իրավունքը։ Նա ասաց, որ ակտիվիստները այստեղ եկել են առանց զենքի և խաղաղ ձևով պայքարում են իրենց իրավունքի համար։ Օսիպյանն էլ պատասխանեց, որ իրենք կատարում են իրենց պարտականությունը ու հասարակական կարգ են ապահովում, որ իրենք ապաքաղաքաղական կառույց են, և կոնկրետ ինքը՝ Օսիպյանը ողջունում է այս ակցիան։ Նա ասաց, որ չի կարծում որ որևէ մեկը այս երկրում ուրախ է թանկացումների համար։ Ակտիվիստները Օսիպյանին առաջարկեցին դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և ներկայացնել 10 հոգանոց ցուցակ, որպեսզի այդ 10 հոգին կարողանան մասնակցել նիստին։ Օսիպյանը համաձայնեց, գնաց հանդիպելու հանձնաժողովի ներկայացուցիչների հետ և վերադարձավ՝ ասելով, որ ներկայացուցիչները նրան խնդրել են մի քիչ համբերել, որպեսզի նրանք որոշում կայացնեն և տեղեկացնեն։

ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս