
Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ է՝ փորձում է հանդիպել Վլադիմիր Պուտինին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ է, ինչ փորձում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն առայժմ՝ ապարդյուն:
«Համաձայն մեր աղբյուրների՝ Քոչարյանն այդ հանդիպումը փորձում է իրականացնել «ԱՖԿ Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի միջոցով՝ խնդրելով, որ վերջինս Պուտինի մոտ լոբբինգ անի՝ իրեն ընդունելու:
Իսկ հանդիպում կազմակերպելու նպատակն էլ, թերևս, ՌԴ նախագահի տրամադրությունները շոշափելն է՝ հասկանալու՝ արդյոք ինքը կարող է դառնալ ՀՀ հաջորդ նախագահը, և այդ հարցում արժե՞ ակնկալել Ռուսաստանի աջակցությունը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։