«Հայաստանի առջև կանգնած խնդիրները լուծելիս որևէ հույս չենք կապել ԲՀԿ-ի հետ». Վազգեն Մանուկյան. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցել ԱԺՄ առաջնորդ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

– Մարտի մեկի հանրահավաքում ՀԱԿԲՀԿ հարաբերությունների մի նոր` ավելի ջերմ սկիզբ դրվեց, ԲՀԿ առաջնորդը կոնսոլիդացման կոչեր է անում… 

– Գիտեք ինչ, մինչև ընտրությունները էնքան ժամանակ կա, որ հիմա այդպիսի բաների վրա ուշադրություն դարձնել, իմ կարծիքով, չարժե:

ԲՀԿ արդեն կոնկրետ քայլեր է անում այդ կոնսոլիդացիային հասնելու համար: Ընդ որում`համախմբվելու կոչը նա ուղղում է ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ոչիշխանական ուժերին: Այդ կոնսոլիդացիան որքանո՞վ է հավանական ու որքանո՞վ արդյունավետկլինի:

– Անկեղծ ասած` ես բազմաթիվ պրոբլեմներ եմ տեսնում Հայաստանում, և դրանք պետք է լուծել, բայց ես կամ ԱԺՄ-ն երբեք այդ պրոբլեմները լուծելիս որևէ հույս չենք կապել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:

– Ի՞նչ նպատակ ունի այդ կոնսոլիդացիան, ի՞նչ խնդիր է լուծելու:

– Ես էդ ամեն ինչի մեջ մի քիչ ծիծաղելի բան եմ տեսնում, անկեղծ ասած, մի քիչ էլ ոչ կոռեկտ` հայ ազգի նկատմամբ, բայց չեմ ուզում բացահայտ դրա մասին խոսել, որովհետև դա բացարձակապես որևէ դերակատարություն քաղաքական դաշտում ունենալ չի կարող, եթե մենք մոտենայինք ընտրություններին, ու դա դերակատարություն ունենար, էդ դեպքում այն կարելի էր անալիզի ենթարկել, հիմա, կներեք, ես բացարձակապես չէի ցանկանա անալիզի ենթարկել ուրիշ ինչ-որ կուսակցությունների մտահոգությունները: Դա իրենց պրոբլեմն է, եթե դուք հարցնում եք` մեզ հետ էդ պրոբլեմները, մտահոգությունները կիսվելո՞ւ են, ես ասում եմ` ոչ:

– Քաղաքագետները համեմատականներ են տանում 1996-ին Ձեր շուրջ ընդդիմադիր դաշտիհամախմբման հետ: Այդ համախմբումը, սակայն, երկար կյանք չունեցավ: Արդյոք լայնկոնսոլիդացիաներն ապագա ունե՞ն:

– Նախ և առաջ, որևէ կոնսոլիդացիա համեմատել 1996 թվի կոնսոլիդացիայի հետ, իմաստ չունի, որովհետև ամեն ինչ ունի իր պատմությունը, ներքին հոգեբանությունը, այն պատմական ժամանակաշրջանը, որտեղ դա արվում է: Ինչ վերաբերում է 1996 թվին, մենք երբեք մեր առջև նպատակ չէինք դրել միասնական թեկնածու դառնալ և կոնսոլիդացնել քաղաքական դաշտը, երբեք: Մենք գնացինք ընտրությունների այն ժամանակ, երբ շատերն ասում էին, որ մենք ապրում ենք բռնապետությունում, և բացարձակապես հնարավոր չի լինի ընտրություններին հաղթել, մենք հայտարարեցինք, որ ենթադրում ենք` այս պետությունը դեմոկրատական է, և մեր պայքարը կկառուցենք այդ սկզբունքների վրա: Վերջում, երբ մենք առաջ էինք, մյուսները ցանկություն հայտնեցին մեզ միանալ, և մենք բավական կոշտ պայմաններ դրեցինք, որ որևէ տեղ իրար մեջ չենք բաշխում, այսինքն` միակ պայմանավորվածությունն այն էր` հինգ կուսակցությունով մենք պայմանագիր կնքեցինք, գրեցինք` ինչ ենք ուզում Հայաստանի համար: Իրար հետ բանավոր պայմանավորվել էինք, որ հաղթելուց հետո էդ հինգ կուսակցության ղեկավարները կլինեն Անվտանգության խորհրդի անդամներ, մի քանի կարևորագույն նախարարական պաշտոնները կքննարկվեն և կհաստատվեն Անվտանգության խորհրդի կողմից, բայց որևիցե պաշտոն որևիցե մեկին մենք չենք առաջարկել: Ես կրկնում եմ` դա ստացվել է, եթե դու ճիշտ ճանապարհով գնում ես, քո շուրջը կոնսոլիդացիա կարող է տեղի ուեննալ, բայց սկսել կոնսոլիդացիայով, դա երբեք ոչ մի արդյունքի չի բերի:

Հարցազրույցն ամբողջությամբ  կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս