
Չինաստանը Ուկրաինայի դեմ 3 մլրդ դոլարի հայց է ներկայացրել միջազգային դատարան

Չինաստանը Լոնդոնի միջազգային դատարան 3 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Ուկրաինայի դեմ` վնասի փոխհատուցման պահանջով: Այդ մասին նշվում է Ուկրաինայի Գերագույն ռադայի կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Գենադի Մոսկալի հայտարարության մեջ:
Նրա խոսքով` 3 մլրդ դոլարը հանձնվել է Ուկրաինայի պետական կորպորացիային` հացահատիկ գնելու եւ Չինաստան առաքելու համար: Սակայն, հակառակ պայմանավորվածության, Չինաստանին վաճառվել է միայն 153 մլն դոլարի հացահատիկ:
Կորպորացիան 1,5 մլրդ դոլարի առաջին մասնաբաժինն ստացել է 2013 թ-ին, երկրորդ մասնաբաժինը, համաձայն պայմանագրի, ապրանքային է, եւ Ուկրաինան պարտավորվում է Չինաստանից 1,5 մլրդ դոլարի ապրանք գնել: