
Լուսանկարներ` Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարարի շքեղ առանձնատնից

Լրագրողներին թույլ են տվել մուտք գործել Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոյի առանձնատան տարածք: Նախարարի կալվածքը գտնվել է Կիեւից 27 կմ հեռավորության վրա` Պոդգորցի գյուղում, հաղորդում է LB.ua-ն:
Տարածքում, բացի առանձնատնից, տեղակայված է եղել ավտոտնակը, պահակազորի տունը, թենիսի կորտեր: Ոչ հեռու գտնվել են ուղղաթիռների համար նախատեսված հրապարակն ու ուղղաթիռների անգարը:
Լրագրողներին շենքի ներս մտնել չի հաջողվել: