ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը գտնվում է Ռումինիայում. «ՀԺ»
«ՀԺ»-ի ստացած հավաստի տեղեկությունների համաձայն, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայումս գտնվում է Ռումինիայում և այլևս չի պատրաստվում վերադառնալ Հայաստան։ ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալը զբաղեցրած պաշտոնից հեռացվել է ուղիղ մեկ ամիս առաջ։ Ըստ մամուլի հրապարակումների, որոնք որևէ կերպ չեն հերքվել, նրա անունը կապվում է «Հայբիզնեսբանկում» տիրող իրավիճակի հետ։ Ըստ այդ հրապարակումների, Ռոմիկ Հարությունյանը ի պաշտոնե ներգրավված է եղել բանկից խոշոր գումարների անհետացման շուրջ տարվող քննության գործում։ Մասնավորապես նշվում է, որ նա փորձել է գործարքներ առաջարկել գործով անցնող մեղադրյալներին։ «ՀԺ»-ն նշում է, որ «Հայբիզնեսբանկից» խոշոր գումարների անհետացման գործով ձերբակալված անձանց թվում է նաև բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը։ Վերջինս, «ՀԺ»-ի տեղեկություններով, վաճառքի է հանել իր ունեցվածքը, որը սակայն չի «ծածկում» բանկից անհետացած ողջ գումարը:
Մանրամասները կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։