Բաժիններ՝

Վլադիսլավ Մանգասարյանին ազատ կարձակեն

Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ընկերությունը կանխամտածված սնանկացնելու մասին քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է:

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են  Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` չցանկանալով նախաքննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ հրապարակել:

Այս գործի շրջանակներում միակ մեղադրյալ Վլադիսլավ Մանգասարյանի կալանքի 1 տարին, որ թույլատրելի առավելագույն ժամկետն է, լրանում է մարտ ամսին, ուստի նախաքննական մարմինը կամ պետք է ազատ արձակի նրան, կամ հայտարարի նախաքննության ավարտի մասին: Դատելով, ոստիկանությունից մեզ տրամադրած տեղեկությունից՝ նախաքննությունն առաջիկա օրերին հազիվ թե ավարտվի: Նույն կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց նաև «Արին կապիտալ» ընկերության սեփականատեր, ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Մեկ տարին լրանալուց հետո Մանգասարյանին, ժողովրդական լեզվով ասած, բաց կթողնեն, իսկ իրավաբանական լեզվով ասած` խափանման միջոց կալանքը կփոխարինվի, ասենք չհեռանալու մասին ստորագրությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է ընթացող նախաքննությանը, ապա Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ դրա վերաբերյալ որևէ տեղեկություն նախաքննական մարմինն իրենց չի տրամադրում, ինչը և փաստաբանի մոտ անվստահության զգացում է առաջացնում:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս