Բաժիններ՝

Սահմանամերձ մարզի բնակչությունը տարեցտարի նվազում է

tesankyun.am-ը գրում է.  Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում(www.gov.am) զետեղված տեղեկատվության համաձայն մարզի բնակչությունը կազմում է 132 հազար մարդ:

2 տարի առաջ, ըստ նույն կայքի, մարզի բնակչությունը 134 հազար էր: Սակայն 132 հազար թիվն էլ չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ինտերնետային կայքում(www.armstat.am)հրապարակված տեղեկության համաձայն, 2014թ. հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզի բնակչության թիվը եղել է 127 600 մարդ, 2013թ. հունվարի 1-ին՝ 128 հազար 300 : Այսինքն՝ մեկ տարում մարզի բնակչությունը նվազել է 700 մարդով: Անցած մեկ տարում Տավուշի մարզի բնակչության հավելաճը 1000 բնակչի հաշվով կազմել է 1,4: Սա հանրապետության մարզերի մեջ ամենացածր ցուցանիշն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս