Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ փետրվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Արազ Փիլոսյանը Սեբաստիա փոողոցում իր կողմից վարած Mercedes մակնիշի 60 UU 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին: Կարճ ժամանակում դեպքի վայր է ժամանել նաև 1-03 շտապօգնության թիվ 71 բրիգադը, ովքեր արձանագրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է:

Ականետեսները ֆոտոլրագրողին ասել են, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, իսկ հարվածն այնքան ուժգին է եղել, որ վրաերթի ենթարկվածի կոշիկները շպրտվել էին հարվածի վայրից 50 մետր հեռավորության վրա:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս