Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում անհայտ չարագործները կրակել են Հայաստանի քաղաքացու վրա

Սանկտ Պետերբուրգի  հյուսիսային մասում անցած գիշեր երկու անհայտ անձինք տրավմատիկ ատրճանակից կրակել են Հայաստանի 33-ամյա մի քաղաքացու եւ նրա զարմիկի վրա, հաղորդում է РИА Новости  գործակալությունը` վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:

Միջադեպը տեղի է ունցել «ОКей» խանութի մերձակայքում գտնվող կանգառի մոտ: Նրանց մոտեցել են երկու սափրագլուխներ, որոնցից մեկը մոտ 30 տարեկան, եվրոպական արտաքինով: «Հայցվորի եւ անհայտ անձանց միջեւ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ անհայտ անձանցից մեկը հանել է տրավմատիկ ատրաճանակն ու 3-4 կրակոց արձակել»,- նշել է գործակալության զրուցակիցը` ավելացնելով, որ վնասվել է  Հայաստանի քաղաքացու ականջը:  Տուժողը հայց է ներկայացրել ոստիկանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս