Հայտնաբերվել է Յանուկովիչի ընտանիքի «փողերի լվացման» կենտրոնը. ԶԼՄ-ներ
Փետրվարի 23-ին Մայդանի ակտիվիստները Կիեւի Գոնչարի փողոցում գտնվող «Դա Վինչի» էլիտար բնակելի համալիրում հայտնաբերել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքին պատկանող «փողերի լվացման» կենտրոնը: Այդ մասին Цензор.НЕТ –ին հայտնել է լրագրող Տատյանա Չոռնովոլը, ով եւս եղել է ակտիվիստների խմբում:
«Այդ գրասենյակում, ըստ մեր ունեցած տվյալների, նախկին գլխավոր դատախազի որդին`Արտյոմ Պշոնկան հավաքել է ատկատները, կաշառքներն ու այն ամենը, ինչ հնարավոր է եղել: Հենց այդ գրասենյակ են այցելել անձինք, ովքեր միջոցներ են բերել «Ընտանիքին»,-նշել է Չոռնովոլը: