
Առաջին երկիրն արդեն շնորհավորել է Տիմոշենկոյին

Կանադան ողջունել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը: Այդ մասին նշվում է Ուկրաինայում Կանադայի դեսպանատան Twitter-ի էջում, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Դրանում նշվում է, որ Կանադան վճռականորեն աջակցում է Ուկրաինայում ազատության եւ ժողովրդավարության վերականգնմանը: «Կանադան ոգեւորությամբ ողջունում է Տիմոշենկոյին ազատ արձակելու այսօրվա քայլը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կանադան բոլոր կողմերին խնդրում է պահպանել խաղաղությունը եւ աշխատել եվրոպական ապագայի համար: