Պոլիտեխնիկի ուսանողները ծափահարում էին ու վանկարկում «Դեմ եմ». ռեկտորին չհաջողվեց տապալել ակցիան. News.am
ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը փորձերը՝ տապալել փետրվարի 20-ին համալսարանի տարածքում «ԴԵՄ ԵՄ» թիմի կազմակերպած պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ իրազեկման ակցիան, ձախողվեցին, եւ ակցիան կայացավ։ Այս մասին գրում է News.am-ը։
Նախօրեին համալսարանի Ռեկտորատի, Արհմիութենական կազմակերպության կոմիտեի եւ Ուսանողական խորհրդի անունից տարածվել էր համատեղ հայտարարություն, որով «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությանը կոչ էին անում ձեռնպահ մնալ ՀՊՃՀ տարածքում նմանատիպ զանգվածային հանդիպում-հանրահավաքներ կազմակերպելու գաղափարից եւ չխաթարել ուսումնական գործընթացը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր էլ մինչեւ ակցիայի սկսվելը ռեկտոր Արա Ավետիսյանը մոտենում էր բակում խումբ-խումբ կանգնած ուսանողներին, հետաքրքրվում, թե ինչ դաս է, ով է դասախոսը եւ հրահանգում գնալ լսարաններ։
Երբ համալսարանի տարածք են եկել «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, ռեկտորը մոտեցել է նրանց, հորդորել, որ ակցիա չանեն, քանի որ դա «անբարեխիղճ վերաբեմունք է ուսանողների նկատմամբ»։
Թեեւ նա կոչ էր արել դրոշներ չպարզել եւ բարձրախոսով չխոսել, «ԴԵՄ եմ»-ի մասնակիցները ելույթ են ունեցել բարձրախոսով, եւ համալսարանի բակում հավաքված մի քանի հարյուր ուսանողներին կոչ արել պայքարել իրենց ապագա աշխատավարձերի կրճատման դեմ։
Համալսարանի բակում հավաքված ուսանողներն ու դասախոսները ծափահարություններով են արձագանքել ելույթներին, եւ վանկարկում էին՝ «դեմ եմ»։ Ռեկտորին մնում էր միայն համակերպվել բակում կանգնած հետեւել ակցիային։
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում