Բաժիններ՝

Այսօր վարչապետին անվստահություն հայտնելու հարցին հերթ չի հասնի. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը այսօր իրենց հերթական փակ նիստն են անցկացնելու: Ենթադրվում է, որ քննարկումը կսկսվի հանրապետականի առաջարկած «գազային» ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ հարցից:
Այսօր չորս ուժերը պետք է Ազգային ժողովի նախագահին պատասխանեն` մասնակցելո՞ւ են հանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ, նիստից հետո նաև համատեղ գրավոր հայտարարություն կտարածվի այդ հարցի վերաբերյալ: Դատելով նույն ուժերի մոտ երեկ տիրող տրամադրություններից՝ հնարավոր է, այսօր ևս վարչապետին անվստահություն հայտնելու հարցին հերթը չհասնի:
Իհարկե, նիստի ընթացքում հարցը քննարկման առարկա կդառնա, բայց համապատասխան գործընթաց հարուցելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դժվար թե լինի, թեև նույն ուժերի ներկայացուցիչները, ինչպես խոստացել էին, դեռ անցյալ շաբաթվա վերջին պետք է այդ հայտարարությունը տարածեին:

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728