
«Վերնիսաժում» 21-ամյա աղջիկը ապակիով վնասել իր ու 23-ամյա տղայի ձեռքի դաստակները

Փետրվարի 18-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտ մի տղա և աղջիկ վնասել են իրենց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.30-ին «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում 1991 թ. ծնված Դավիթ Ք.-ն և 1993 թ. ծնված Մանուելա Գ.-ն վիճաբանել են, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Մանուելա Գ.-ն կոտրել է ապակյա շիշը և դրա կտորով վնասել իր և Դավիթ Ք.-ի ձեռքի դաստակները:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն