
Ուկրաինացի լեռնադահուկորդուհին լքել է Օլիմպիադան` ի նշան բողոքի

Ուկրաինացի լեռնադահուկորդուհի Բոգդանա Մացեցկայան հրաժարվել է Սոչիի Օլիմպիական խաղերին հետագա մասնակցությունից` ի նշան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի քաղաքականության դեմ բողոքի: Նա նման հայտարարություն է հրապարակել Facebook –ի իր էջում:
«Մենք` Ուկրաինայի ազգային հավաքականի անդամներ Բոգդանա Մացեցկայան եւ Օլեգ Մացեցկին, վրդովված ենք Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի վերջին գործողություններից, ով փոխանակ հակամարտությունը կարգավորելու, ուկրաինացիների հույսերը թաղեց արյան մեջ»,-ասվում է հայտարարության մեջ: