
Մայդանի վրա գրոհ չի լինի. զինադադար է հայտարարվել. Յացենյուկ

Մայդանի վրա գրոհ, որն այս գիշեր նախատեսում էին իշխանությունները, չի լինի, զինադադար է հայտարարվել: Այս մասին լրագրողներին ասել է ընդդիմադիր գործիչ Արսենի Յացենյուկը` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմության առաջնորդների քիչ առաջ ավարտված հանդիպումից հետո, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Հիմա զինադադար եւ իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի մեկնարկ է հայտարարվել»,-ասել է նա:
Յացենյուկն ասել է, թե իշխանությունները նախատեսում էին արտակարգ իրավիճակ հայտարարել եւ գրոհ էին ծրագրել Մայդանի վրա: «Այսօրվա հանդիպումից հետո կարելի է հստակ ասել, որ Մայդանի վրա գրոհ չի լինի»,-հայտարարել է ընդդիմադիր գործիչը: