Բաժիններ՝

Կիևում կատարվածը վրդովեցուցիչ է և չպետք է տեղ գտնի ХХI դարում. ԱՄՆ

ԱՄՆ -ն կարծում է, որ ուկրաինական իշխանությունները պետք է իրավապահներին դուրս բերեն փողոցից եւ երկխոսության մեջ մտնեն ընդդիմության հետ: Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում ԱՄՆ –ն ակնկալում է նաեւ աջակցություն Ռուսաստանի կողմից: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը, հաղորդում է  zn.ua-ն:

«Ռուսաստանին ուղարկած մեր ազդանշանի իմաստն այն է, որ մենք չենք մրցակցում Ուկրաինայի ապագայի հարցում: Մեր շահը նրանում է, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդը կարողանա որոշել իր ապագան, ոչ թե ինչ-որ արտաքին խաղացող»,-հայտարարել է նա:

Նա անթույլատրելի է համարել իրադարձությունները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: «Տեսարանները, որոնց մենք ականատես էինք Կիևում երեկ, վրդովեցուցիչ են եւ չպետք է տեղ գտնեն ХХI դարում»,-նշել է ամերիկացի դիվանագետը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728