
Կուչման իշխանությանն ու ընդդիմությանը երկխոսությունն անհապաղ վերսկսելու կոչ է արել

Իշխանությունից եւ ընդդիմությունից է կախված` քաղաքացիական հակամարտությունը Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի չվերածելու հարցը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման:
«Այն, ինչ հիմա կատարվում է մեր աչքի առջեւ, մղձավանջային երազի է նման: Ուկրաինան հարուստ չէ նավթով ու գազով, մեր գլխավոր ռեսուրսը միշտ եղել է ազգային համաձայնությունն ու հանրային խաղաղությունը»,-ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ես դիմում եմ ե’ւ իշխանությանը, ե’ւ ընդդիմությանը. այսօր ձեզնից է կախված Ուկրաինայի ճակատագիրը: Միայն ձեր կողմից սպառնալիքի խորության գիտակցումից է կախված քաղաքացիական հակամարտության` քաղաքացիական պատերազմի չվերածումը»,-հայտարարել է նախկին նախագահը: