Բաժիններ՝

Լվովում ժողովուրդը գրավել է ՆԳՆ շենքը, բժիշկները խնդրել են օգնել դեղորայքով

Քիչ առաջ Լվովում հարյուրավոր ակտիվիստները մուտք են գործել Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության Լվովի մասնաշենք: Ակտիվիստները ջարդելով ապակիները և դռները` վարչական շենք են մուտք գործել: Կիևում այս պահին բժիշկները տասնյակ վիրավորների են տեղափոխում: Անկախության մայդանը շրջափակված է կրակներով, այրվող վրաններով: Կրակը մոտենում է հարթակին: Շտապ օգնության մեքենաները չեն հասցնում ծանր վիրավորներին օգնություն ցուցաբերել: Բժիշկները հրապարակել են անհրաժեշտ դեղորայքի ցանկը: Նրանք խնդրել են օգնել դեղորայքով, վիրակապերի համար անհրաժեշտ նյութերով, քանի որ ծանր վիրավորների քանակը մեծ է:

dex

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728