
Կլիչկոն ժողովրդավարական երկրների առաջնորդներին կոչ է արել կանգնեցնել «արյունարբու բռնակալին»

Ուկրաինայի ընդդիմադիր ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ժողովրդական պետությունների ղեկավարներին կոչ է արել միջամտել Ուկրաինայի իրավիճակին` ուժային դիմակայությունը դադարեցնելու համար, հաղորդում է censor.net-ը:
«Իշխանությունը կանխամտածված կերպով սադրանք է սարքել` ուժով եւ արյունով Մայդանը ցրելու եւ բողոքներն ու նրա ակտիվիստներին վերացնելու համար: Արհամարհելով մարդկանց եւ նրանց պահանջը` իշխանությունը պատերազմ է սանձազերծել սեփական ժողովրդի դեմ: Յանուկովիչն արյունարբու նախագահ է դարձել»,-հայտարարել է Կլիչկոն: