Բաժիններ՝

Գյումրիում տղամարդու դի է հայտնաբերվել

tsayg.am-ի փոխանցմամբ` փետրվարի 12-ին Գյումրու Գայի փողոցի առաջին նրբանցքի 9-րդ տանը հայտնաբերվել է 1958 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Ջոն Ռուստամի Սահակյանի դին: Դեպքի վայր մեկնած Գյումրու Ոստիկանության «Կումայրիի» բաժնի աշխատակիցները նշված հասցեում հայտնաբերել են նաեւ այս պահին դեռեւս անձը չպարզված, գիտակցությունը կորցրած, մոտավորապես 70 տարեկան մի կնոջ: Թե Ջոն Սահակյանն ինչի հետեւանքում է մահացել, դեռ հստակեցնել հնարավոր չէ: Համաձայն ոստիկանության տեղեկատվության, Գայի փողոց առաջին նրբանցք 9-րդ տան բնակիչ է հանդիսացել միայն մահացած Ջոն Սահակյանը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս