Բաժիններ՝

10 մլն ռուբլի` Ռուսաստանի քաղաքացիության դիմաց

Ռուսական «Կոմերսանտ»  պարբերականի փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունն ու Տնտեսական զարգացման նախարարությունը օրենքի նախագիծ են մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել այն օտարերկրացիներին, ովքեր 10 մլն  ռուբլի ներդրում կկատարեն երկրի տնտեսության մեջ, ինչպես նաեւ օտարերկրացի այն ուսանողներին, ովքեր Ռուսատանում բուհեր եւ քոլեջներ են ավարտել ու այնտեղ աշխատել են ոչ պակաս, քան երեք տարի:

Նշվում է, որ մասնավորապես  քաղաքացիություն ստանալ կկարողանան այն  ներդրողները, ում մասնաբաժինը ռուսական ընկերությունների կանոնադրային կապիտալում կկազմի ոչ պակաս, քան 10%: Ընդ որում, կանոնադրային կապիտալը պետք է կազմի ոչ պակաս, քան 100 միլիոն ռուբլի:

Ըստ պարբերականի`  «ՌԴ Քաղաքացիության մասին» օրենքում վերոնշյալ փոփոխությունների նախագիծն արդեն քննարկվել է կառավարությունում եւ շուտով կներկայացվի Պետդումա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս